«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 68530

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 68530
21.10.2020 | 15:04

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1836-ով՝ հասնելով 68530-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 20 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 485-ով և հասել 49219-ի, իրականացվել է 4340 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 357104-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. «Պացիենտները եղել են 73 (տղամարդ), 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 79 (կին), 62 (կին), 81 (կին), 67 (կին), 75 (կին), 77 (կին), 49 (կին), 60 (կին), 74 (կին), 80 (կին), 66 (տղամարդ), 79 (տղամարդ), 66 (կին), 83 (կին), 83 (կին), 85 (կին) և 16 (աղջիկ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։ Համավարակի տարածման սկզբից երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից:

«16-ամյա երեխան ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ, 2 տարվա վաղեմության հետվիրահատական վիճակ գլխուղեղի (երկարավուն ուղեղի) չարորակ նորագոյացության մասնակի հեռացումից հետո (աստրոցիտոմա), վեգետատիվ վիճակ (չի խոսել, չի քայլել, չի նստել, չի հաղորդակցվել), որին ավելացել է COVID-19-ը` իր հետևանքներով: Ցավալի է կորուստը: Բժիշկներն արել են հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցառումները, սակայն երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել», - ասված է հաղորդագրությունում: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք: Մահերի ընդհանուր թիվը հասավ 1442-ի: Բուժվում է 17 869 մարդ:

Դիտվել է՝ 4054

Մեկնաբանություններ